Հեղինե Բիշարյան. «Ես ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին»
-Ես ողջունել եմ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին։ Որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել ընտրություններին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՕԵԿ-ը թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի առաջադրմանը՝ ասել է ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը։
Նա նշել է, որ որպես կոալիցիոն քաղաքական ուժ՝ իրենք ընտրական հանձնաժողովներում տեղեր ունեն, և պահպանելու են անաչառություն։
-Ում ձայն կտա ժողովուրդը, թող նա էլ ընտրվի, և մենք կշնորհավորենք հենց այդ մարդուն,-ասել է նա։
Ըստ Հեղինե Բիշարյանի՝ կոնկրետ այս պահին իրենք ոչ մի թեկնածուի չեն սատարում։

7or.am