Լրահոս

16.10.2016 08:13


Հրդեհ է բռնկվել «Կրեատիվ դեկոր» խանութում և «ԳոռՀակ Թրեյդ»-ի պահեստում

Հրդեհ է բռնկվել  «Կրեատիվ դեկոր» խանութում և  «ԳոռՀակ Թրեյդ»-ի պահեստում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող չշահագործվող «Կրեատիվ դեկոր» խանութում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Կրեատիվ դեկոր» խանութում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել` 18.33-ին:

Այրվել են 2 փայտյա աթոռ` մասնակի, 1 սեղան և մոտ 1 քմ դեկորացիա:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 90/1 հասցեում գտնվող սննդի պահեստում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳոռՀակ Թրեյդ» ՍՊԸ-ին պատկանող սննդամթերքի պահեստի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.01-ին, մարվել` 18.31-ին:

Պահեստին կից այրվել են սառնարանի հովացնող շարժիչները (մեկն ամբողջությամբ, մյուսը` մասամբ), մուտքի ծածկը (մոտ 60 քմ), դրա տակ կուտակված փայտ և մասամբ «Կառ» տեսակի ամբարձիչը:

Այս խորագրի վերջին նյութերը