Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմագերիների ու զոհվածների դիակների փոխանակման վերաբերյալ հռչակագրի ստորագրումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առայժմ ոչ մի դիմում չի ստացել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է միջնորդական առաքելություն և հակամարտող կողմերի առաջարկների մասին է հաղորդում։
Գործողությունն իրականացվում է հակառակ կողմի և հենց ռազմագերիների համաձայնությամբ։
Ընդգծենք, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշվում է 8 ռազմագերիներին, 6 գերի քաղաքացիական անձանց ու երեք զոհվածներին վերադարձնելու հարցը։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացել է նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հնդիպումը, որի ժամանակ կողմերը ռազմագերիների և զոհվածների դիակների փոխանակության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։
Որոշվում է գերիներին վերադարձնելու հարցը