Լրահոս

21.12.2009 16:56


Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ ՀՅԴ–ն Ա. Վարդանյանի, Ս. Դեմիրճյանի, Ա. Գեղամյանի և Լ. Տեր–Պետրոսյանի սխալը թույլ չի տա

Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ ՀՅԴ–ն Ա. Վարդանյանի, Ս. Դեմիրճյանի, Ա. Գեղամյանի և Լ. Տեր–Պետրոսյանի սխալը թույլ չի տա

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Դուպլեքս» ակումբում հայտարարել է, որ կոալիցիայի մեջ լինելն իր դրական կողմերն ուներ, սակայն դա իրենց սահմանափակում էր, իսկ «հիմա այդ կապանքները չկան»։

-Բայց մենք մեր աշխատելաոճը չենք փոխում։ Մենք չենք դառնում ընդդիմություն, որի ամենօրյա օրակարգն իշխանափոխությունն է։ Ցանկացած ընդդիմություն այդ հարցն ունի իր օրակարգում, բայց դա չպետք է լինի ամեն գնով և ամեն օր։ Բոլոր այն քաղաքական ուժերի ճակատագիրը, որոնք իշխանափոխությունը դարձրեցին նպատակ, այլ ոչ թե միջոց, հայտնի է՝ սկսած Արկադի Վարադանյանից, հետո Դեմիրճյանից, Գեղամյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից և այլն։ Այսինքն, նրանց մեթոդական սխալը եղել է այն, որ նրանք իշխանափոխությունը դիտել են որպես նպատակ, այլ ոչ թե միջոց հասնելու իրենց նպատակներին։ Մենք այդ սխալը թույլ չենք տա։ Մենք մեթոդապես գրագետ կուսակցություն ենք, և դրա համար որոշներին թվում է, թե այս ի՞նչ ընդդիմություն է, եթե պատուհան չի ջարդում, բայց նրանք, ովքեր պատուհան են ջարդում, քաղաքականությունից դուրս են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը