Լրահոս

16.10.2016 21:47


Աբովյանում ավտոտնակ է այրվել

Աբովյանում ավտոտնակ է այրվել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.36-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ Չափիչի 3-րդ հանրակացարանի մոտակայքում, այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հատիսի փողոցի Չափիչի 3-րդ հանրակացարանի Վ. Ա.-ին պատկանող ավտոտնակում: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 4 քմ) և ավտոպահեստամասեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.05-ին:

Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել 6 գազի բալոն:

Այս խորագրի վերջին նյութերը