Լրահոս

21.12.2009 17:03


Հեղինե Բիշարյան. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մարտյան դեպքերը մոռանալ»

Հեղինե Բիշարյան. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մարտյան դեպքերը մոռանալ»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանն ասել է, թե մարտյան դեպքերը պետք է դաս լինեն, որպեսզի նման բան էլ երբեք չկրկնվի։

-Յուրաքանչյուր մարդու արյուն շատ թանկ է։ Ես կուզենամ, որ իմ երկրի պատմության մեջ նման էջեր չբացվեն։ Մենք պետք է պայքարենք, միտված լինենք նրան, որ հանդուրժողականությունը մեր երկրում գործի։ Չի՛ կարելի անհանդուրժողականության ճանապարհով գնալ և վնաս տալ քաղաքացուն՝ ինչ-որ, չգիտեմ ինչ շահերից ելնելով,-ասել է նա։

Այն հարցին, թե հաղթահարվե՞լ է արդյոք մարտի մեկի ճգնաժամը՝ Հեղինե Բիշարյանն ասել է, թե չի կարծում, որ որևէ մեկը կարող է մարտյան դեպքերը մոռանալ։

-Կարող է մի քիչ ավելի քիչ հիշել, քան այն պահերին, երբ ուշադրության կենտրոնում էին այդ դեպքերը, բայց մոռանալ չի կարող, որովհետև այն թողեց իր հետքը մեր երկրի պատմության մեջ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը