Լրահոս

30.10.2010 00:30


Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում շարունակվում են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր

Չնայած հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված "Մարդասիրական հռչակագրի", այդուհանդերձ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տակավին շարունակվում են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և օրվա ընթացքում հակամարտ կողմերի  շփման գոտու մի շարք հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում   ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 120 կրակոց:
 Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը