Լրահոս

30.10.2010 00:41


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Սպիտակ տան տրամադրած հաղորդագրությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Սպիտակ տան տրամադրած հաղորդագրությունը

Այս օրերին  կայքում հայտնված տեսագրության վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Սպիտակ տան տրամադրած հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է.

«ԱՄՆ փոխնախագահը և Հայաստանի նախագահ Սարգսյանը 2009-ի ապրիլին երկու անգամ խոսել են: Այդ խոսակցությունների ընթացքում փոխնախագահն ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրաքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:

Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

 

Այս խորագրի վերջին նյութերը