Լրահոս

17.10.2016 22:40


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում

Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

Երևանում

Հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.00C (1997 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.00C (2007 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.30

Այս խորագրի վերջին նյութերը