Լրահոս

17.10.2016 16:02


Բախվել են Mercedes-ն ու թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը, որը կողաշրջվել է (լուսանկար)

Բախվել են Mercedes-ն ու թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը, որը կողաշրջվել է (լուսանկար)

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ի հետնամասին, այնուհետև առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը