Ամանորյա տոների նախաշեմին գյումրեցիները դժգոհում են ապրանքների գների կտրուկ թանկացումներից, ինչը նրանց գնահատմամբ արհեստական է և պայմանավորված է կառավարության և համապատասխան գերատեսչությունների անգործությամբ:
Դեկտեմբեր ամսվա վերջին օրերին, համեմատած անցյալ տարիների հետ, Գյումրիի կենտրոնական շուկան բավականին դատարկ էր, ինչը գյումրեցիները կապում են բարձր գների և բնակչության անվճարունակության հետ:
«Նոր տարվա թանկացումներն ահավոր են: Տավարի միսը երբեք 1700-2000 դրամ չի եղել, և չենք կարողանում մեկ կգ միս առնել»,- դժգոհում էր թոշակառու Լյուդա Գրիգորյանը:
Նույն դժգոհություններն ուներ նաև Գրիգոր Կիրակոսյանը. «Ես չեմ հասկանում, թե տարվա վերջին ապրանքների հետ ինչ է կատարվում, որ աստղաբաշխական գների են հասնում: Անասունը հո ոսկի չդառա՞վ երկու օրվա ընթացքում: Այս պետության մեջ մի հիմնարկ չկա, որ թույլ չտա գների նման տատանումներ»:
Քաղաքացիներին հատկապես զարմացրել էր այն հանգամանքը, որ դոլարը մի քանի օրվա ընթացքում բավական էժանացել է, իսկ ապրանքների գները՝ բարձրացել:
«Ճիշտն ասած, ոնց որ անտեր երկիր լինի. ով ինչ ուզում, անում է: Քաղաքի 80 տոկոսն աշխատանք չունի, ու երբ ապրանքի գները տեսնում են, ինֆարկտ են ստանում: Իսկ դոլարի կուրսի բարձրացումն ու իջեցումը չեմ կարողանում բացատրել: Գնացե՛ք, Հայաստանի ֆինանսների նախարարին հարցրեք՝ ինչպես է իրանց ձեռք տալիս՝ բարձրացնե՞ն, թե՞ իջեցնեն: Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես էլ անում են»,- ասում է Արմեն Ասատրյանը:
Ապրանքի գները գյումրեցիներին ինֆարկտի են հասցնում

Դերենիկ Մալխասյան
Գյումրի