Լրահոս

17.10.2016 17:45


Պավլիկ Մանուկյանն իր ոտքով ներկայացել է Վերաքննիչ քրեական դատարան

Պավլիկ Մանուկյանն իր ոտքով ներկայացել է Վերաքննիչ քրեական դատարան

Այսօր՝ հոկտեմբերի 17–ին, Վերաքննիչ քրեական դատարանում լսվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման դեմ ներկայացված առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը։ Պավլիկ Մանուկյանն իր ոտքով էր ներկայացել Վերաքննիչ քրեական դատարան:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր Պավլիկ Մանուկյանին դատարան չբերելու պատճառով: Պաշտպանական կողմը պահանջում է Վերաքննիչ քրեական դատարանից վերացնել նրան կալանավորելու առաջին ատյանի որոշումը մեղադրանքի հստակեցված չլինելու պատճառով, այսինքն՝ հստակ ձևակերպված չէ, թե Պավլիկ Մանուկյանին ինչում են մեղադրում։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը