Լրահոս

18.10.2016 11:21


Տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ

Տեղումները ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ

Ինչպես և կանխատեսվել էր, երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում՝ 15-18սմ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00 դրությամբ՝ կան դժվարանցանելի ճանապարհներ: Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ:

Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում՝ նաև թույլ տեղումները կպահպանվեն: Վաղը օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը