Լրահոս

18.10.2016 11:47


Հրազդանի ճանապարհին բախվել են «Opel»-ն ու ուսանողների տեղափոխող «Mercedes Sprinter»-ը. 18–ամյա աղջիկ է զոհվել

Հրազդանի ճանապարհին բախվել են «Opel»-ն ու ուսանողների տեղափոխող «Mercedes Sprinter»-ը. 18–ամյա աղջիկ է զոհվել

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի 10 ՕՏ 944 համարանիշի և «Mercedes Benz Sprinter» մակնիշի 35 CT 940 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով քաղաքացիների ու ճանապարհային ոստիկանների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն։ 8 վիրավորներից երիտասարդ մի աղջիկ հիվանդանոցում մահացել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ն ուսանողների տեղափոխելիս է եղել դեպի Երևան, երբ ճանապարհին մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող «Opel»-ին։ Մահացածը Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակչուհի, 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանն էր, «Mercedes»-ը վարել է Վարսեր գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ստեփանյանը, «Opel»-ը վարել է Արարատի մարզի Ավշար գյուղում գրանցված, սակայն փաստացի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող 34-ամյա Շավարշ Գևորգյանը։ Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 21-ամյա Շահանե Սմբատյանը, 18-ամյա Սոնա Ավետիսյանը, 18-ամյա Լուսինե Հակոբյանը, մահացած Հ. Գասպարյանի եղբայրը՝ 20-ամյա Հրանտ Գասպարյանը և 20-ամյա Մետաքսյա Մաթևոսյանը։

Հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորներն ու մահացածը ուսանողներ են։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը