Լրահոս

18.10.2016 12:26


Չիվա գյուղում 500 հակ անասնակեր է այրվել

Չիվա գյուղում 500 հակ անասնակեր է այրվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց դորի մարզի Չիվա գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չիվա գյուղի 11-րդ փողոցի Ա. Զ.-ին պատկանող թիվ 1 տան բակում այրվում է մոտ 500 հակ անասնակեր և ծածկի փայտյա կառուցատարերը մոտ 20 ք.մ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.12-ին, մարվել` 01.39-ին:

Այս խորագրի վերջին նյութերը