Լրահոս

30.10.2010 10:01


Թուրք քաղաքական գործիչներին առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը

Թուրք քաղաքական գործիչներին առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և  փոխնախագահ  Բայբարս Օրսեկի կողմից ս.թ. հոկտեմբերի 11-ից տարբեր, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, հայտարարություններ էին տարածվում,  որ իրենք ոտքով անօրինական  հատել են ՀՀ պետական սահմանը' նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական   սահմանի բացման խնդրին:

ՀՀ ԱԱԾ և Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում  օտարերկրացիների հայտարարությունները' հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել:

Ս.թ. հոկտեմբերի 28-ին Թունա Բեքլևիչը և Բայբարս Օրսեկը օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով, ժամանել են Հայաստան  և հաջորդ  օրը, «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Բեքլևիչը վերահաստատել է, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը:

Վերոնշված հայտարարությունների  առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար ս.թ. հոկտեմբերի 29-ին Թ. Բեքլևիչը և Բ. Օրսեկը հրավիրվել են  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ- թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել:

Թ. Բեքլևիչը և Բ. Օրսեկը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը և  անպատասխանատու  հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:

 ՀՀ ԱԱԾ Մամուլի  կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը