Լրահոս

18.10.2016 13:54


Երևանում 40-ամյա տղամարդը կարել է բերանը և հայտարարել հացադուլ

Երևանում 40-ամյա տղամարդը կարել է բերանը և հայտարարել հացադուլ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ 40-ամյա Արմեն Երանոսյանը դիմելով ծայրահեղ քայլի, հայտարարել է հացադուլ և կարել շրթունքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քայլին գնալու պատճառը այն է եղել, որ նրան աշխատանքից ազատել են Վարդենիսի ոսկու հանքում:

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում նա ասել է. «Վարկ եմ վեկալել, անասուն եմ առել, տուն եմ սարքում, վերանորոգում եմ: Ասում եք, թողեք, եկեք Ռուսաստանից… եկել ենք: Հորս տարելիցին` իրիկուն ժամը 6-ին, երբ գործիս մնացել էր 2 ժամ, ինձ բռնել են, ասում են՝ խմած ես, «ալկագոլ» ես օգտագործել»:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը