Լրահոս

18.10.2016 14:53


Ծառի ճյուղը ձյան ծանրությունից կոտրվել ընկել է տան տանիքին

Ծառի ճյուղը ձյան ծանրությունից կոտրվել ընկել է տան տանիքին

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11.45-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ծառի ճյուղը ձյան ծանրությունից կոտրվել, ընկել է տան տանիքին՝ փակելով տան մոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կտրել և հեռացրել են 1-ին փողոցի թիվ 95 տան տանիքին ընկած ծառի ճյուղը:

Այս խորագրի վերջին նյութերը