Լրահոս

18.10.2016 15:13


Ժամը 15.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ժամը 15.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի՝ ժամը 15.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը կբացվի օրվա երկրորդ կեսից, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը