Լրահոս

18.10.2016 17:20


4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 45 ՃՏՊ

4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 45 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը:
Բացահայտվել է գողության 33, խարդախության 19, կողոպուտի և խուլիգանության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և շորթման 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը