Լրահոս

18.10.2016 17:34


Լևոն Արոնյանն ու նրա կինը գտնվել են. նրանք դեսպանատանն են

Լևոն Արոնյանն ու նրա կինը գտնվել են. նրանք դեսպանատանն են

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ նրա կինը՝ Արիանա Կաուլին, օրերս լուրջ փորձության են ենթարկվել:

Պարզվում է, որ նրանք անցած շաբաթ ճամփորդության են մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ցանկացել են բարձրանալ այդ երկրի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերելքի ժամանակ ուժեղ բուք է սկսվել, որի պատճառով ընդհատվել է կապը ճամբարի հետ: Լեռնագնաց ամուսինների մասին երկու օր լուր չի ստացվել։

Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական լրագրողին այդ կապակցությամբ հայտնեցին, որ Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաուլին բարեհաջող վերադարձել են ճամբար, իսկ այժմ գտնվում են Թեհրանում Հայաստանի դեսպանատանը: Նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը