Լրահոս

18.10.2016 17:39


Խորհուրդ. ինչպես խուսափել գրիպից

Խորհուրդ. ինչպես խուսափել գրիպից

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում տիրող համաճարակային պատկերին: Նկատվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք: 2016 թվականի 40–րդ շաբաթում (3-9.10.2016թ.) արձանագրվել է սուր շնչառական վարակների 1873 դեպք, 2015 թվականին՝ 1846, 2014-ին 2105:
Կատարված լաբորատոր հետազոտությունների համաձայն` այսօր հանրապետությունում շրջանառում են միայն շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: Գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է.
 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 եթե հիվանդ եք, մնացե'ք տանը,
 եթե հիվանդ եք, հրավիրե'ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
 հագնվե´ք եղանակին համապատասխան,
 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
 հետևե´ք անձնական հիգիենային:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը