Ավարտվել է ՊՆ ՔԾ քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ ՔԾ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լ. Սահակյանը իր վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող Ա. Թովմասյանի խափանման միջոցը փոխելու եւ գործի վարույթը կարճելու համար 2009թ. նոյեմբերի 4-ին նրանից պահանջել է 775 000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք: Պահանջված գումարի մի մասը' 600 ԱՄՆ դոլարը, նա ստացել է նույն օրն իր աշխատասենյակում: Գումարի մնացած մասը' 1400 ԱՄՆ դոլարը, Լ. Սահակյանն ստացել է 2009թ. նոյեմբերի 18-ին' ժամը 12:30-ի սահմաններում, որը հայտնաբերվել եւ առգրավվել է Լ. Սահակյանի մատնանշած վայրում:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Լ. Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան' ըստ էության քննելու համար: Ա.Թովմասյանի վերաբերյալ քննիչ Լ.Սահակյանի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն ազատվել է աշխատանքից: