Լրահոս

19.10.2016 08:17


Շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ, ձյուն կտեղա

Շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ, ձյուն կտեղա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում

Հոկտեմբերի 19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում

Հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1986 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.00C (1977 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.80

Այս խորագրի վերջին նյութերը