Լրահոս

19.10.2016 10:42


Տիգրանաշենի ոլորաններում մեքենան կախվել է դեպի հարակից ձորը

Տիգրանաշենի ոլորաններում մեքենան կախվել է դեպի հարակից ձորը

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.52-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RU 992 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը. տուժածներ չկան:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը