ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստացված բողոքների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի տարաբնույթ մեկնաբանությունները հաճախ պրակտիկայում հանգեցնում են մի իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրեական հետապնդում իրականացնող մարմին և առանց կասկածյալի կամ վկայի կարգավիճակ ստանալու պահվում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպես վկա, ընդ որում այդ ամբողջ ընթացքում նրան արգելվում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից՝ պատճառաբանելով կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով: Հաճախ տվյալ անձի նկատմամբ ձերբակալման արձանագրությունը կազմվում և հայտարարվում է նրան այս բոլոր գործողությունների ավարտից շատ ավելի ուշ, ինչից հետո միայն նրան հնարավորություն է տրվում օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից:
Գտնում ենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի այս դրույթի նման մեկնաբանությունը և դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Եվրոպական դատարանի 5-րդ և 6-րդ հոդվածների կիրառման կապակցությամբ ձևավորված դատական նախադեպերին:
ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասն ուղղակիորեն երաշխավորում է յուրաքանչյուրի՝ ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը: Սահմանադրությունը չի պայմանավորում այս իրավունքի իրականացումը ձևական առումով անձին կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքի հետ, հետևաբար և համապատասխան ակտի ընդունման հետ: Անձը պաշտպան ունենալու իրավունքից պետք է օգտվի փաստացի արգելանքի վերցնելու պահից, այլ ոչ թե ձերբակալման արձանագրությունն իրեն հայտարարելու պահից, հակառակ դեպքում պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը կախվածության մեջ կդրվի քրեական հետապնդման մարմնի հայեցողությունից: Փաստացի ձերբակալված լինելու պահից անձի՝ պաշտպան ունենալու իրավունքը ճանաչվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներով:
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է նաև յուրաքանչյուրի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս իրավունքի իրականացումը պայմանավորված չէ անձի՝ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ճանաչելու հանգամանքով և որևէ պարագայում չի կարող սահմանափակվել՝ ելնելով նրա դատավարական կարգավիճակից:
Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում եմ Ձեր հանձնարարականը ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին ապահովելու անձի՝ փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը:
Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր
Պարոն Ա. Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան

Հարգանքով՝ Մարդու իրավունքների պաշտպան
Ա. Հարությունյան