Լրահոս

19.10.2016 11:03


Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել

Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել: Վանաձորում «NEWS.am»-ի թղթակիցը հայտնում է, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը ժամեր անց մահացել է:

Ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա՝ 3 կգ քաշով: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան:

Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել: Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:

Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը