Լրահոս

19.10.2016 13:07


Վարորդներից մեկը դեպքի վայրից դիմել է փախուստի, մյուսը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Վարորդներից մեկը դեպքի վայրից դիմել է փախուստի, մյուսը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 18-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել 1977 թ. ծնված Արտակ Ի.-ի վարած «Նիսսան Տիանա» և 1955 թ. ծնված Մովսես Ա.-ի վարած «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենո Լոգան»-ը բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող կիսակառույց շինության պատին, իսկ Արտակ Ի.-ն «Նիսսան Տիանա»-ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Մովսես Ա.-ն մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 23.30-ի սահմաններում Արտակ Ի.-ն իր տանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ «Նիսսան Տիանա»-ն տեղափոխվել է բաժնի տուգանային հրապարակ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը