Լրահոս

19.10.2016 22:41


Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում Կարո Եղնուկյանին դադարեցնել հացադուլը

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը կոչ են անում Կարո Եղնուկյանին դադարեցնել հացադուլը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին՝ հորդորելով նրան դադարեցնել հացադուլը:

«Սիրելի Կարո

Հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց եւ հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը եւ առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միեւնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո եւ մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ եւ ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձեւերով ծառայելու ուղղությամբ»,-ասված է նամակ-հորդորում:

Այս խորագրի վերջին նյութերը