Լրահոս

20.10.2016 08:27


Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում :

Այս խորագրի վերջին նյութերը