Լրահոս

30.10.2010 11:06


ՀՀ պաշտպանության փոխնախարարն ընդունել է Գերմանիայի սպա-ուսանողներին

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեորադասախոսական անձնակազմին: Դ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: 

Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին բաց և անմիջական քննարկման համար' նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը