Լրահոս

22.12.2009 10:05


Հայաստանում հաշվառված է 1063 լրատվամիջոց

Հայաստանում հաշվառված է 1063 լրատվամիջոց

-Այսօրվա դրությամբ գրանցված առևտրային կազմակերպությունների թիվը  60436 է, որից 2227-ը գրանցվել են 2009թվականին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Արմեն Գևորգյանը։

Ա. Գևորգյանն ասել է, թե անհատ ձեռնակատերերի թիվը 73824 է, որից 10012-ը գրանցվել է 2009թ., ոչ առևտրային կազմակերպությունների թիվը  7084 է, գրանցված է 74 կուսակցություն, որից երկուսը լուծարման գործընթացում են, գրանցված է 5260 հասարակական կազմակերպություն, որոնցից մոտ 1800-ը   օրենքով սահմանված կարգով չեն վերագրանցվել:

ԱՆ պետական ռեգիստրի գործակալության պետի հաղորդմամբ հաշվառված լրատվամիջոցների թիվը 1063 է:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը