Լրահոս

20.10.2016 16:10


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18.30-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 67 տան մոտ բախվել է «ՎԱԶ-20163» ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ավանի Բաբաջանյան փողոցի թիվ 78 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Խաչիկ Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում բախվել է «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը