Լրահոս

20.10.2016 16:13


Սարատակ գյուղի հրդեհի պատճառած վնասի չափն ավելի քան 10 միլիոն է գնահատվել

Սարատակ գյուղի հրդեհի պատճառած վնասի չափն ավելի քան 10 միլիոն է գնահատվել

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 00.52-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի վերջնամասում գտնվող Վազգեն, Հովիկ և Լյուդվիգ Պ.-երին պատկանող ընդհանուր սեփականություն հանդիսացող անասնագոմում:
Մեկնել էր 4 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 2.01-ին և մարվել ժամը 9-ին:
Հրդեհի հետևանքով այրվել են անասնագոմը և 39.000 հակ անասնակեր:
Վնասի չափը կազմում է 10.107.000 դրամ:
Նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը