Լրահոս

22.12.2009 10:20


Հմայակ Հովհաննիսյան. «Իմ թեկնածությունը հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փաստ է»

Հմայակ Հովհաննիսյան. «Իմ թեկնածությունը հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փաստ է»

Քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե իր նախընտրական շտաբները աշխատում են կողմնակիցների ջանքերով և հետևում են ընտրատարածքում տեղի ունեցող իրադարձություններին։

Նա նշել է, որ խոսքի տեր է և հանելու է իր թեկնածությունը Նիկոլ Փաշինյանի օգտին։

-Ես ամսի 28-ին ուղերձով դիմելու եմ 10-րդ ընտրատարածքի ընտրողներին, հիմնավորելու եմ իմ որոշումը, այդ որոշման անայլընտրանքայնությունը և նույն օրը  ընտրական հանձնաժողովին դիմում եմ ներկայացնելու այն մասին, որ հանում եմ իմ թեկնածությունը, իսկ ուղերձում բացատրելու եմ պատճառները,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ իր թեկնածությունը հանելուց հետո Նիկոլ Փաշինյանի հաղթանակը փաստ է, և հունվարի 10-ին ուղղակի այդ փաստը պետք է արձանգրվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը