Լրահոս

30.10.2010 11:18


Լոնդոնում բացվել է հրուշակարան՝ սարսափազդու թխվածքներով

Լոնդոնում բացվել է հրուշակարան՝ սարսափազդու թխվածքներով

Լոնդոնում  հոկտոմբերի 28-ին հրուշակարան է բացվել, որտեղ հատուկ Հելոուինի համար վաճառում են սարսափազդու թխվածքներ ու քաղցրավենիք։ «The Independent»-ը հաղորդում է, որ սարսափելի տեսքով, բայց համեղ քաղցրավենիքի տեսականուն ծանոթանալ և այն ձեռք բերել կարող են միայն 18-ը լրացած անձինք։

«Eat Your Heart Out & The Pretox Potion» հրուշակարանը ձևավորված է «Silent Hill» համակարգչային խաղի տեսքով, իսկ աշխատակիցները շպարված են զոմբիների և այլ չարքերի տեսքով։ Խանութում կարելի է ձեռք բերել ահազդու տեսքով տարատեսակ անուշեղեն, այդ թվում՝ ատամնավոր կեքսեր, արյունահոսող սրտի տեսքով տորթեր,  քաղցր ակնախնձորներ և այլն։

 «Eat Your Heart Out & The Pretox Potion» հրուշակարանը գործելու է մինչև Հելոուինի օրը՝ հոկտեմբերի 31-ը։

Այս խորագրի վերջին նյութերը