Յուրայինի սպանած ադրբեջանցի զինծառայողները ձերբակալվել են
Գրեթե ամեն օր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բազմիցս հերքվել է։ Օրեր առաջ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հայերի կողմից հայուհի է սպանվել։ Սակայն այսօր նույն այդ ԶԼՄ-ները փոխանցել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը, համաձայն որի սպանված կինը ադրբեջանցի է, նրան թիկունքից սպանողներն էլ՝ ադրբեջանցի զինվորականներ։ Ադրբեջանական բանակի՝ սպանությունն իրականացրած զինծառայողները ձերբակալված են։ Փաստի առթիվ հետաքննություն է իրականցվում։

7or.am