Ինչու՞ ինքնաթիռի վթարից զոհված անձնակազմի ընտանիքները նպաստ չեն ստանում
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ քառօրյայում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմեց Կառավարությանը' ասելով, որ թե՛ իրենց ամուսինները, թե՛ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված պետական օդանավի անձնակազմը զոհվեցին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս:
Պետական մարմինների անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով ընտանիքի կերակրողին կորցրած այրիներն ու նրանց զավակներն արդեն երկու տարի է քաշքշուքների մեջ են, եւ սնանկության գործերի կառավարիչը խնդրի լուծումը պայմանավորում է անպատասխան հարցերով: Վերոնշյալ հարցերի մասին հերթական անգամ □Ժառանգություն□ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ նամակների բովանդակությունը:
«Պետական մարմինների անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով ընտանիքի կերակրողին կորցրած այրիներն ու նրանց զավակներն այսօր քաշքշուքների մեջ են, եւ սնանկության գործերի կառավարիչը խնդիրը պատճառաբանում է ներքոնշյալ անպատասխան հարցերով:
Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել «Հայկական Ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու եւ 2001թ.-ին Իրանի տարածքում վթարի ենթարկված Յակ-40 ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին 2008 թվականի փետրվարից պարտքը չվերադարձնելու վերաբերյալ ստորեւ նշված հարցերիս.
1. մուրհակ տրամադրելու մասին 2005թ. օգոստոսի 4-ին ՀՀ Կառավարության ընդունած N 1197-Ա որոշմամբ' «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն «Արմենիան ինտերնեյշնլ Էյրվեյս» ՓԲԸ-ի' 852.424.025 ՀՀ դրամ պարտքը մարելու նպատակով 2007, 2008 եւ 2009թթ համար. ՀՀ կառավարությունը թողարկել է մուրհակներ' համապատասխան արժեքներով:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի' «[ի]րավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետեւյալ հերթականությամբ'
առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջեւ լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար' համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով...եւ այլն.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո»:
«Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ն չի ունեցել գրավով ապահովված պարտավորություններ «Արմենիան ինտերնեյշնլ Էյրվեյս» ՓԲԸ-ի հանդեպ:
Հետեւապես ինչու՞ է ՀՀ կառավարությունը 2005թ. հիշյալ որոշմամբ եւ համապատասխան մուրհակներով տրամադրվող գումարներով բավարարել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հինգերորդ հերթի պարտավորություները' խախտելով երկրորդ հերթի պարտատերերի իրավունքները, որոնք, ի թիվս այլոց, 2001թ. Իրանի Իսլամական Հանրապետությունում վթարի ենթարկված «Յակ-40» ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներն են:
2. Ինչու՞ եւ ինչպե՞ս է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Կոնստանտին Առուստամյանը, որը Ընկերությանը պարտք էր 659 485 ԱՄՆ դոլար եւ վճարել էր միայն 100 000-ը, 2004թ.-ին պարտապանից փոխվել պարտատիրոջ' առանց իր պարտավորությունները ամբողջ ծավալով կատարելու:
3. Ինչու՞ է հանվել Առուստամյանի հետախուզումը 2006թ. հուլիսին, եւ ինչու՞ այդ մասին Գլխավոր դատախազի կողմից որեւէ պարզաբանում չի տրվել «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի կառավարչին: Ի՞նչ հիմքով է նա 2008թ. նոյեմբերին սնանկ ճանաչվել:
4. «Էքսպրես լայնի» միջոցով «Հայկական ավիաուղիներ□ ՓԲԸ-ին պատկանող ԻԼ-86 ինքնաթիռը 2004թ. տեղափոխվել է Մոսկվա: Դատարանի վճռով այդ ինքնաթիռը պետք է վերադարձվեր Երեւան, ինչը ԴԱՀԿ-ին կատարել չի հաջողվել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ին իր ինքնաթիռը վերադարձնելու համար:
Ինչու՞ ինքնաթիռի վթարից զոհված անձնակազմի ընտանիքները նպաստ չեն ստանում
Սույն թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ քառօրյայում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմեց Կառավարությանը' ասելով, որ թե՛ իրենց ամուսինները, թե՛ 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված պետական օդանավի անձնակազմը զոհվեցին իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս:
Պետական մարմինների անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով ընտանիքի կերակրողին կորցրած այրիներն ու նրանց զավակներն արդեն երկու տարի է քաշքշուքների մեջ են, եւ սնանկության գործերի կառավարիչը խնդրի լուծումը պայմանավորում է անպատասխան հարցերով: Վերոնշյալ հարցերի մասին հերթական անգամ □Ժառանգություն□ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ նամակների բովանդակությունը:
«Պետական մարմինների անօրինական գործողության կամ անգործության հետեւանքով ընտանիքի կերակրողին կորցրած այրիներն ու նրանց զավակներն այսօր քաշքշուքների մեջ են, եւ սնանկության գործերի կառավարիչը խնդիրը պատճառաբանում է ներքոնշյալ անպատասխան հարցերով:
Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել «Հայկական Ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկ ճանաչվելու եւ 2001թ.-ին Իրանի տարածքում վթարի ենթարկված Յակ-40 ինքնաթիռի զոհված անձնակազմի ընտանիքներին 2008 թվականի փետրվարից պարտքը չվերադարձնելու վերաբերյալ ստորեւ նշված հարցերիս.
1. մուրհակ տրամադրելու մասին 2005թ. օգոստոսի 4-ին ՀՀ Կառավարության ընդունած N 1197-Ա որոշմամբ' «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն «Արմենիան ինտերնեյշնլ Էյրվեյս» ՓԲԸ-ի' 852.424.025 ՀՀ դրամ պարտքը մարելու նպատակով 2007, 2008 եւ 2009թթ համար. ՀՀ կառավարությունը թողարկել է մուրհակներ' համապատասխան արժեքներով:
2007 թվականի գումարից' 250 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ' 2007 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,
2008 թվականի գումարից' 300 մլն դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ' 2008 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով,
2009 թվականի գումարից' 302424025 դրամ անվանական արժեքով գանձապետական անտոկոu մուրհակ' 2009 թվականի դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով: