Հայտնաբերվել և ձերբակալվել են. տուժածները կարող են դիմել
Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 73 շենքի 34 բնակարանի բնակիչ, 1977 թ. ծնված Արթուր Խաչատրյանն իր մտերիմ՝ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ, 1981 թ. ծնված Վահրամ Հախվերդյանի հետ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:30-ի սահմաններում, մտել են ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 37 հասցեում գտնվող ոսկյա իրերի խանութ, որտեղ բռնություն գործադրելով՝ ցանկացել են հափշտակել ոսկյա իրեր, սակայն բարձրացված աղմուկից դիմել են փախուստի, որից հետո հայտնաբերվել և ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ Փաստի առթիվ ԼՂՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Արթուր Խաչատրյանը և Վահրամ Հախվերդյանը կալանավորված են։
Իրավապահները կասկածներ ունեն, որ նրանք հնարավոր է կատարած լինեն կողոպուտներ և ավազակային հարձակումներ ՀՀ տարածքում։

Նշված անձանցից տուժածները կարող են զանգահարել 010-56-12-32, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։