«РБК». «Մեդվեդևը դժգոհ է մնացել Աստրախանում Ալիևի և Սարգսյանի հետ հանդիպումից»
Ռուսական «РБК» պարբերականը գրում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դժգոհ է մնացել աստրախանյան բանակցությունների արդյունքից։ Կուլիսներում խոսվել է, թե բանակցությունները շատ բարդ են ընթացել, և ՌԴ նախագահը դրանից անտրամադիր է հեռացել։
Մեդվեդևը լրագրողների առջև հայտնվել է դեմքի լարված արտահայտությամբ և մեծ ուշացումով։ Բանակցությունները ծրագրվածից կես ժամ ավելի են ձգվել։
Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխնախագահ Սերգեյ Միխեևն ասել է, թե առայժմ ակնհայտ է, որ « կողմերի դիրքորոշումներն անհամատեղելի էին»։
-Կողմերը փորձում էին ամբողջ մեղքը գցել միջնորդների վրա, թեպետ միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն ու Երևանը իրարամերժ դիրքորոշումներ են դրսևորում,-ասել է Միխեևը։