Յ. Մերզլյակով. «Հիմնարար սկզբունքները կարող են համաձայնեցվել»
«Տարին ավարտում ենք դրական դինամիկայով»,-1news.az-ին փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Նրա խոսքերով, խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման դրական դինամիկան պահպանվի նաև գալիք տարում։ Սակայն, թե ինչպիսին կլինեն գործընթացները՝ Մերզլյակովը դժվարացել է ասել։ Ռուսաստանցի համանախագահը նշել է, որ հակամարտության լուծման միջնորդները կաշխատեն, որպեսզի ձեռքբերումները 2010թ. բերեն զգալի արդյունքների։ «Խոսքը ոչ թե շրջանակային համաձայնագրի ստորագրման, այլ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման մասին է։ Եթե դա տեղի ունենա, ապա այդ հենքի վրա կսկսվի ամբողջական խաղաղ համաձայնության տեքստի մշակումը։ Չեմ կարծում, որ դա կլինի ինչ-որ փաստաթղթի ստորագրում։ Դա կամ համատեղ կամ առանձին հայտարարություններ կլինեն այն մասին, որ հիմնարար սկզբունքները հավանության են արժանացել, և արտգործնախարարներին ու համանախագահներին տրվել է կարգադրություն մշակելու համաձայնագրի բովանդակությունը»,-ասել է Մերզլյակովը։