Լրահոս

30.10.2010 13:17


«Queen»–ի կիթառահարը հանդես է եկել ի պաշտպանություն Բրիտանիայի ոզնիների

«Queen»–ի կիթառահարը հանդես է եկել ի պաշտպանություն Բրիտանիայի ոզնիների

«Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը Մեծ Բրիտանիայի բնակիչներին կոչ է արել ուշադիր լինել ոզնիների հանդեպ։ Նա այս հայտարարությունն արել է Գայ Ֆոքսի տոնից առաջ։ Այն նշվում է նոյեմբերի 5-ին և հայտնի է նաև «Հրավառությունների գիշեր» անվանումով։ Տոնակատարության մասնակիցները խարույկներ են վառում և հրավառություն են անում։ Հաճախ տոնին նախապես են պատրաստվում, և խարույկների ցախը նոյեմբերի 5-ից մի քանի օր առաջ է շարվում։ Եվ ահա, ձմեռնամուտին պատրաստվող ոզնիները սովորաբար մտնում են ճյուղերի այդ կույտի մեջ և հետո այրվում խարույկի կրակից։

«Դժվար է նկատել, որ ձեր հավաքած խարույկի մեջ փոքրիկ հյուրեր կան։ Խնդրում եմ, զգո՛ւյշ եղեք։ Եվ ընդհանրապես, շատ ավելի լավ կլինի, եթե խարույկները պատրաստվեն տոնի օրը»,-ասել է Մեյը։

Ավելի վաղ կիթառահարը հանդես է եկել նաև ի պաշտպանություն տարբեր կենդանիների, այդ թվում նաև՝ աղվեսների ու փորսուղների։

Այս խորագրի վերջին նյութերը