Ս. Սաֆարյան. «Մերժվել են քաղաքական համակարգի բարեփոխումներ ենթադրող նախաձեռնությունները»
Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը հրավիրել է իր թվով երրորդ հաշվետու ասուլիսը, որտեղ մանրամասնորեն ներկայացվել է, թե 2009թ. ընթացքում ինչ գործունեություն են ծավալել խմբակցության պատգամավորները։
-2009թ. որքան ծանր տարի էր ամբողջ հանրապետության համար, «Ժառանգությունն» ինքն էլ զերծ չմնաց ներքին ճգնաժամից և տվեց իր լուծումները այդ ճգնաժամին,-ասել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատել է. «Միայն խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները և դրանց ճակատագրերը թույլ են տալիս եզրակացության գալ, թե ինչպիսի քաղաքական համակարգ ունենք, որքան քաղաքական կամք կա իշխանությունների մոտ՝ հաշվի առնելու քաղաքական ընդդիմության տեսակետները»։
-Ցավով պետք է արձանագրել, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններից ընդունվել են նրանք, որոնք հիմնականում վերաբերել են կրթության, մշակույթի և այլ ոլորտներին։ Մերժված են քաղաքական համակարգի բարեփոխումներ ենթադրող նախաձեռնությունները,-նշել է բանախոսը։

7or.am