Լրահոս

30.10.2010 13:41


Լավրովն ու Քլինթոնը հանդիպել են

Լավրովն ու Քլինթոնը հանդիպել են

Հոկտեմբերի 30-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում հանդիպել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել բարձ մակարդակով առաջիկա երկկողմ հանդիպումների ժամանակացույցի վրա։ Քննարկվել է նաև, թե ինչպես են իրականանում  հունիսի 22-24-ը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ԱՄՆ կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված առանցքային համաձայնությունները։

Քլինթոնն ու Լավրովը շոշափել են նաև Իրանի միջուկային ծրագրի, Եվրոպայում սպառազինությունների վերահսկողության, մերձավորարևելյան կարգավորման խնդրին և Աֆղանստանի ու Հարավային Կովկասի իրավիճակին վերաբերող թեմաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը