Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին:
Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար' Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց զինակից ընկերների համար:
Պարգևատրումներ սխրանքների համար

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն