Լրահոս

22.12.2009 11:20


Մեսին ճանաչվեց 2009թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Մեսին ճանաչվեց 2009թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ՖԻՖԱ-ի անցկացրած հարցման արդյունքում, ճանաչվել է 2009թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 1073 միավորով Մեսին մեծ առավելությամբ առաջ է անել մնացած հավակնորդներից: Կրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինյեստան և Կական միասին ստացել են 872 միավոր: 353 միավորով 2-րդ տեղում է Ռոնալդուն, ով ճանաչվել էր 2008թ. լավագույն ֆուտբոլիստ:

Ցյուրիխում Մեսսին ստացավ «Ադամանդե գնդակը»։ Մինչ այդ նա ճանաչվել էր Եվրոպայի լավագույն խաղացող, այնուհետև աշխարհի ակումբային առաջնությունում արժանացել էր «Ոսկե գնդակի»:

Ըստ «Sport.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը