Լրահոս

22.12.2009 14:34


Գ. Բեգլարյանի մամուլի նախկին խոսնակը տարածված լուրերը ստահոդ է անվանել

Գ. Բեգլարյանի մամուլի նախկին խոսնակը տարածված լուրերը ստահոդ է անվանել

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մամուլի նախկին խոսնակ Արամ Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ աշխատանքից հեռացվելու պատճառների վերաբերյալ տարածված լուրերը ստահոդ են։

Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ նրան մալմո քարտուղարի պաշտոնից ազատել են «YouTube»-ում տեղադրված այն հայտնի տեսանյութի պատճառով, որտեղ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը և դերասան Հրանտ Թոխատյանն անպարկեշտ արտահայտություններ են թույլ տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հասցեին։

Արամ Հարությունյանը վստահեցրել է, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սեփական դիմումի համաձայն ինքն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Թե ո՞րն է այն նոր պաշտոնը, որը նախընտրել է Ա. Հարությունյանը, դեռևս հայտնի չէ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը