Լրահոս

01.11.2010 09:09


Կհրատարակվի նոր գրական պարբերական

«Գրանիշ գրական ակումբի» և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ կհրատարակվի «Գրանիշ գրական ամսագիր» գրական պարբերականը: Մեր օրերում, երբ բազմաթիվ գրական պարբերականներ փակվում են, իսկ եղածներն էլ քիչ պահանջարկ են վայելում ընթերցողների պակասի պատճառով, նոր գրական ամսագրի հրատարակումն իրոք ռիսկային նախագիծ է: Սակայն նախաձեռնողների կողմից հաջողելու հիմնական շեշտը ընթերցողին առավել մոտ լինելու, առավել հրատապ ու արդիկան թեմաների մասին խոսելու, համաշխարհային գրական գործընթացները ներկայացնելու, նաև ամսագրի ապրանքային տեսքի ապահովման ու կոմերցիոն գրավչությունն ապահովելու վրա է: Գրանիշ գրական ակումբի Granish.org առցանց նախագծի հաջողությունը, որ խմբագրակազմի ու հեղինակների համատեղ ջանքերի շնորհիվ ընդամենը մեկ տարվա ընթացքում ընթերցողների լայն շրջանակներ է ակտիվացրել և վերադարձրել դեպի գրականություն, հույս է ներշնչում, որ տպագիր պարբերականը նույնպես հաջողություն կունենա:

Գրանիշ գրական ամսագիրը Granish.org նախագծի թղթային կրիչի վրա պարզ վերարտադրությունը չի լինելու, բայց նրա նպատակը նույնպես արդի հայ գրականության և ընդհնարապես գեղարվեստական գրականության մասսայականացումն ու ընթերցանության մշակույթի ձևավորումն է:
Արդեն հայտնի է ամսագիրը  խմբագրակազմը'

Գրանիշ գրական ամսագիրն ունենալու է թեմատիկ և թարգմանական (օտարալեզու) համարներ: Առաջին համարը, որ լույս է տեսնելու տարեվերջին, նվիրված է արդի հայ և համաշխարհային գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրներին: Համարում տեղ կգտնեն հայ և արտասահմանյան ժամանակակից հեղինակերի թարգմանական աշխատանքներ, ինչպես նաև ամսագրի թեմային առնչվող  վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ ու հարցումներ:

Համարի հեղինակների և աշխատանքների ցանկը դեռևս չի հրապարակվում:

Այս խորագրի վերջին նյութերը