Լրահոս

01.11.2010 09:47


Աստանայում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները «Ճանապարհային քարտեզ» կառաջարկե՞ն

Աստանայում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները «Ճանապարհային քարտեզ» կառաջարկե՞ն

Աստանայում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները կարող են Հայաստանին և Ադրբեջանին արցախյան հակամարտության կարգավորման հարցում «Ճանապարհային քարտեզ» առաջարկել։ Այս կարծիքին է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն  Ալեքսեյ Վլասովը։

«Հակամարտող կոմերն առաջ շարժվեցին հումանիտար ոլորտում, այժմ հարկավոր է առաջ շարժվել տարածքային և ուժի չկիրառման հարցերում։ Այս թեմաները ԼՂ-ի հարցի կարգավորման հիմնասյունն են»,-ասել է քաղաքագետը։

Նրա խոսքերով՝ Աստանայում 2011թ. համար կամուրջ պետք է ստեղծվի և ընդհանուր օրենքներն ու հռչակագրերը պետք է փոխվեն կոնկրետ որոշումներով։

Այս խորագրի վերջին նյութերը