Վարդան Խաչատրյանը «Ժառանգություն» խմբակցության անդամ է, սակայն նիստերին չի մասնակցում
«Ժառանգություն» խմբակցության տարեկան աշխատանքների ամփոփ հաշվետվության մեջ չկար նույն խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի գործունեության մասին որևէ տվյալ։ Լրագրողները հարցրել են, թե դա ի՞նչ է նշանակում՝ Վ. Խաչատրյանն ի վերջո խմբակցության անդա՞մ է, թե՞ ոչ։
-Իրավաբանորեն նա խմբակցության անդամ է։ Կարծում եմ, որ Վարդան Խաչատրյանն ինքը կներկայացնի իր հաշվետվությունը, եթե, իհարկե, ցանկություն ունենա,-պատասխանել է Ստեփան Սաֆարյանն ու նշել, թե խմբակցությունները հաշվետվությունները ներկայացնելիս ամփոփել են այն պատգամավորների հաշվետվությունները, որոնք ժամանակին ներկայացված են եղել։
-Այն տեղեկատվությունը, որ մենք կարողացել ենք ներկայացնել, առանց նրան ենք արել։ Ցավոք, չունենք այն վիճակագրությունը, թե նա որքան նամակներ է ստացել և որքան քաղաքացիների է պատասխանել։
Ստեփան Սաֆարյանն ասել է նաև, թե Վարդան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին, թեև նիստերի մասին տեղեկացվում է։

7or.am